ՊԵԿ-ին չի հետաքրքրում պաշտոնյաների հարուստ լինելու հանգամանքը
ОбществоԱյսօր ԱԺ-ում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հնչեցված հարցին, թե ինչպես է հասցրել կուտակել իր ահռելի կարողությունը, ասաց. «Մի մոռացեք, որ ես մինչեւ 2016 թվականի հոկտեմբեր ամիսը աշխատել եմ բիզնեսում: Եթե հաջողակ բիզնեսմենը պետք է չունենա որոշակի կարողություն՝ ինձ համար ընդունելի չէ»,- հայտարարեց նա՝ պատասխանելով հաջորդ հարցին՝ իր բիզնեսը հանձնել է կառավարմա՞ն, թե՞ ոչ. «Ո՛չ, չեմ հանձնել կառավարման, իմ ընտանիքի անդամներինն է»:
Լրագրողի դիտարկմանը, թե պաշտոնատար անձինք համատարած հարուստ են, դա կասկած չի՞ հարուցում ՊԵԿ նախագահի մոտ, նա պատասխանեց, որ ինքը նման տեղեկատվություն չունի, ուրիշի կարողությունն էլ չի հաշվում: Հարությունյանը նաեւ հերքեց այն լուրերը, թե տնտեսվարողը կարող է, օրինակ, սեւ խավիար ներկրել եւ ներկայացնել որպես զուգարանի թուղթ: Նա հավաստիացրեց, որ նման արատավոր երեւույթ չկա. «Ներկայումս բոլորը ազատ կարող են ներկրել այն, ինչ ցանկանում են: 100 %-ով այդպես է: Բերեք փաստ, որ որեւէ մեկը ցանկանում է ինչ-որ բան ներկրել, բայց մաքսային, հարկային մարմինները խոչընդոտում են, տվեք այդ ինֆորմացիան»,- ասաց նա: