«Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի 102 աշխատակից տեղավորվել է ավելի բարձր աշխատանքի, Վանաձորում՝ 50 մասնագետ». Տարասյան
ОбществоԱյսօր բյուջեի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանից հետաքրքրվեց, թե ինչ ազդեցություն են ունեցել Գյումրիում եւ Վանաձորում կառուցված տեխնոպարկերը: Փոխնախարարն ասաց, որ սա անհրաժեշտ էկոհամակարգ է:
«Մեր ենթակառուցվածքի անբաժանելի մասն է, դա միջավայր է, դա ուղղակի վարձակալությամբ տրամադրվող սենյակներ չեն, սիմվոլկիկ գումարով տրամադրվող սենյակներ են, միջավայր են ստեղծում: Գյումրու տեխնոպարկը խնդիր ունի, տարածք ցանկացողները շատ են, ուղղակի կամ անուղղակի 337 միլիոն դրամ մուտք է ապահովվում տեխնոլոգիական կենտրոն, իսկ 2016-ին 1800 մասնագետ է վերապատրաստվել: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի 102 աշխատակից տեղավորվել է ավելի բարձր աշխատանքի, Վանաձորում՝ 50 մասնագետ»,- հայտնեց փոխնախարարը: