«Տեմպերը չեն գոհացնում, բայց շինարարությունը գնում է». Նարեկ Սարգսյան
ОбществоԱյսօր ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ իրացված տարածքների բնակիչների խնդիրներին: Նա նշեց, որ մայրաքաղաքի հարյուրավոր ընտանիքներ բախվում են այս խնդրին: «Բնակիչներն իրենց սեփականության իրավունքը զիջել են շինարարություն իրականացնող ընկերությանը, եւ բնակիչներ կան, ովքեր մնացել են այդ տարածքներում, վիճելի հանգամանքներում, ու անմարդկային տարածքներում բնակվում են այդտեղ»,- ասաց Վահե Էնֆիաջանը:
Հարցին ի պատասխան՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ասաց. «Այո՛, մենք առնչություն ունենք այս հատվածների կառուցապատման նախագծերը հաստատելու հետ: Իրացման խնդիրները մեր կոմիտեի լիազորություններից դուրս են: Կարող եմ ասել, որ դա շատ ծանր ժառանգություն էր. բոլորը գիտեն, որ այս վերջին տարիներին հսկայական քայլեր ձեռնարկվեցին, որ այս խնդիրները լուծվեն: 2 տասնյակ ընտանիք մնացել է Ֆիրդուսիում: Այս հարցով հիմա զբաղվում են: Կոնդում եւս այս շենքերի շինարարությունն ընթացքի մեջ է: Այն չի արվում այն տեմպերով, որը կարող է մեզ գոհացնել, բայց շինարարությունն ընթանում է»,- ասաց Նարեկ Սարգսյանը: