ԿԲ-ն կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարելու է միջազգային մրցույթ
ЭкономикаԿենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 27-ին կայացած նիստում, որը վարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ III շարքի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները:
Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվելու է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված տպարանների մասնակցությամբ: