Հայ գրողները Եղիշե Չարենցի 120-ամյակի կապակցությամբ նրան նվիրված ստեղծագործություններ ընթերցեցին
Культура«Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը»,-այսպես է Եղիշե Չարենցի մասին գրել արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:
Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ հունիսի 27-ին ՀՀ գրողների միությունում անցկացվեց միջոցառում նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին:
«Եղիշե Չարենցը մեծ գրող է, վարպետ, որն իր գրականության մեջ տարբեր գրական ոճեր է համատեղել, նոր լեզվամտածողություն ստեղծել: Չարենցը հին աշխարհի խոսքն անցկանում էր իր քուրայով ու մատուցում հանրությանը: Չարենցին անդրադարձել են գրողների մեծ մասը և յուրովի բացահայտել նրան»,- նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ընթերցեց Եղիշե Չարենցին նվիրված «Ապրեց նկարը» բանաստեղծությունը:
Բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանի խոսքով` Եղիշե Չարենցը զարմանալի ձուլածո հոգի էր գրականության երկնակամարում, ով ստեղծեց բազմաժանր, բազմածին գրականություն, որը դարձավ մեր բոլոր ժամանակների պարծանքը: «Կարծում եմ, որ մինչ օրս մենք նրան լիովին չենք գնահատել: Չարենցը մեր հայ ժողովրդԻ վարկանիշն է»,-ընդգծեց նա:
Բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանն ընդգծեց, որ Եղիշե Չարենցը մեծ բանաստեղղծ է, մեծ պատգամախոս:
1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914-ին Եղիշե Չարենց ստորագրությամբ հրատարակվում է 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գործը:
1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։ 1918-1920 թվականներին գրում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ 1920-1921 թվականներին Չարենցին գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։
1922-1924 թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է, ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ» թամաշան։ 1915 թվականին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան։ 30-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։