Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչ են ձեր մասին բացահայտում այն նկարները, որոնք դուք հրապարակում եք սոցցանցերում

BlogNews-ը գրում է.

Դուք անգամ չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ են ձեր մասին պատմում ձեր իսկ հրապարակած լուսանկարները: BlogNews-ը ներկայացնում է, թե ինչ են ձեր մասին բացահայտում այն նկարները, որոնք դուք հրապարակում եք սոցցանցերում:

Տարատեսակ selfie-ներ (հայելու մեջ, ավտոմեքենայում, տարբեր ֆիլտր երով և էֆեկտներով)

Պրոֆիլում selfie-ների գերակայությունը վկայում է հասարակության կողմից ընդունման և ճանաչման ենթագիտակցական մոլուցքի մասին: Նման մարդիկ առաջին հերթին կենտրոնացված են սեփական եսի վրա, ինքնասիրահարված են, շատ են հիանում սեփական պատկերով:

Սեքսուալ դիրքերով selfie-ներ

Շուրթերը duck face կարգավիճակում, հագուստը ձիգ, կիպ նստող, ընդգծող, հիմնականում միաժամանակ առկա է և՛ խորը դեկոլտե, և՛ կարճ կիսաշրջազգեստ: Այս տեսքով նկարվելիս դուք ասես ճչում եք. «Ես համարձակ, առանց բարդույթների աղջիկ եմ և պատրաստ եմ տարատեսակ էքսպերիմենտների»: Դուք ասես ձեզ վաճառքի հանած լինեք: Մի պահ մտածեք՝ արդյոք սա այն է, ինչ դուք ուզում եք, որ ձեր մասին մտածեն, այսպե՞ս եք ուզում ներկայանալ հասարակությանը: Բացի այդ՝ դուք իսկապե՞ս կարծում եք, որ տղամարդիկ կարող են նման կերպով ներկայացող աղջկան լուրջ վերաբերվել:

Նկար զուգընկերոջ հետ

Դուք ցուցադրում եք ձեր միությունը՝ հայտնելով, որ համարում եք այն ամուր և երկարակյաց: Դուք նմանատիպ նկարով ասում եք. «Ես միայնակ չեմ, ես սիրված եմ, ես գնահատված եմ»: Եթե նմանատիպ նկարները գերակշռում են, սա մտածելու տեղիք է տալիս: Ինչո՞ւ է այդպես: Ո՞ւմ ի՞նչ եք ցանկանում ապացուցել: Գուցե ուզում եք ձեր կամ էլ զուգընկերող նախկինին պայթեցնե՞լ կամ էլ ընկերներին/ընկերուհիներին ցույց տալ, որ սիրային հարցում ավելի հաջողա՞կ եք:

Խմբային նկար

Եթե ձեր նկարներում գերակշռում են խնջույքներից խմբային, ուրախ դեմքերով նկարներ, սա կարող է փաստել այն մասին, որ դուք իրականում ներքուստ դատարկություն և միայնակություն եք զգում: Սա նաև կարող է նշանակել, որ ինչ-որ խմբի անդամ լինելը ձեզ համար շատ կարևոր, և դուք ուզում եք ցույց տալ, որ նրանցից մեկն եք: Դուք ասես ճչում եք. «Ես այս խմբի անդամ եմ, նրանք ինձ են ընտրել, ես էլ եմ ընտրյալ»:

Երեխաներ

Կա երկու տաբերակ․

Դուք տեղադրում եք ձեր մանկության նկարը: Սա կարող է նշանակել, որ դուք հոգնել եք չափահասի կյանքից, պատատասխանատվությունից: Սրա տակ թաքնված է մանկություն վերադառնալու ցանկությունը, որ ձեր մասին հոգ տանեն, գրկեն, օրորոցային երգեն:

Դուք տեղադրում եք ձեր երեխայի կամ էլ բարեկամի երեխայի նկարը: Առաջին դեպքում դուք ասում եք. «Ես մայր/հայր եմ, սա իմ կյանքի մեծագույն ձեռքբերումն է», երկրորդ դեպքում՝ ուզում եք ցույց տալ, որ սիրում եք երեխաների, լավ լեզու եք գտնեւմ նրանց հետ՝ ենթագիտակցորեն ճչալով, որ լավ մայր/հայր կլինեք:

Կենդանիների նկարներ

Եթե ձեր էջը պրոֆեսիոնալ լուսանկարչի էջ է, ապա ձեր իսկ նկարած կենդանիների լուսանկարները տեղադրելը մասնագիտական բնույթ է կրում: Իսկ եթե սովորական տղան իր գլխավոր նկարի փոխարեն տեղադրում է գայլի կամ էլ ինչ-որ այլ հզոր գիշատչի նկար, ապա սա փորձ է ցանկալին որպես իրականություն ներկայացնելու: Նման նկարներ տեղադրողը ցանկանում է ուժեղ և առնական երևալ:

Աղջիկների պարագայում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Աղջիկների էջերում հանդիպում են փոքր-մոքր կենդանիներ, փիսիկներ, շնիկներ և այլն: Սրանք վկայում են, որ էջի տիրուհին բավականին սենտիմենտալ է և ինֆանտիլ:

Բնապատկերներ

Այս պարագայում խոսքը կրկին չի վերաբերում պրոֆեսիոնալ լուսանկարիչներին: Եթե ձեր էջում գերակշռում են բնապատկերները, ապա դուք ներդաշնակության մեջ եք, կյանքը ստացված է, այժմ կարելի է նաև բնությամբ հիանալ: Մյուս կողմից սա կարող է վկայել այն մասին, որ դուք հոգնել եք ձեր կյանքի խելահեղ ռիթմից, ուզում եք առանձնանալ, հանգստանալ և զմայլվել բնությամբ:

Գլամուրային կերպարանքով նկարներ

Նման լուսանկարների հետևում թաքնված է սեփական նարցիսիստական զգացմունքների բավարարումը՝ like-երի և comment-ների շնորհիվ: Սա լուրջ ազդանշան է, հարկ է մտածել սեփական ինքնագնահատականի, դրա կայունացման մասին, փորձել ազատվել like-երի կախվածությունից:

Ճանապարհորդություններից լուսանկարներ

Ոմանք նման նկարների միջոցով ցանկանում են ի ցույց դնել իրենց կարգավիճակը. «Տեսեք, թե որտեղ ես ինձ կարող եմ թույլ տալ հանգստանալ»: Մյուսների համար սա ապացույց է, որ իրենք իրոք այդտեղ եղել են, վերապրել այդ հիանալի էմոցիաները, հաճախ սեփական քրտնաջան աշխատանքի շնորհիվ են կարողացել հայտնվել իրենց երազանքների երկրում:

Լուսանկարներ զբոսանավերի, թանկարժեք մեքենաների կամ այլ շքեղության առարկաների ֆոնին

Այս կերպ դուք փորձում եք ցուցադրել ձեր հաջողակ կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ դրա պատրանք ստեղծել:

Ուտելիքի նկարներ

Թանկարժեք ռեստորաններում մատուցված ուտեստների նկարները կրկին ինքնահաստատման եղանակ են: Իսկ եթե դուք տեղադրում եք ձեր իսկ պատրաստած ուտեստները, ապա ասում եք. «Տեսեք, տեսեք, ինչ համեղ բաներ կարող եմ ես պատրաստել»: Ասես ուզում եք ցույց տալ, որ դուք, բացի ամենից, նաև դա եք հրաշալի կերպով կարողանում անել:

Սեփական զվարճալի լուսանկարներ

Ամենայն հավանականությամբ, դուք բավականին ինքնավստահ եք և կարողանում եք հումորով մոտենալ ինքներդ ձեզ: Նկար, որում զվարճալի տեսք ունես, ամեն մեկը չի համարձակվի տեղադրել, հատկապես աղջիկները: Մյուս կողմից սա կարող է սեփական բարդույթները կատակի տալու միջոց լինել:

Նկար աշխատավայրից

Եթե գերակշռում են նմանատիպ նկարները, ապա տվյալ անձի համար շատ կարևոր է իր աշխատանքը, մասնագիտական վերելքը, նա լի է ամբիցիոզ հեռանկարներով: Նման կերպ դուք ուզում եք ցույց տալ հասարակությանը, որ պրոֆեսիոնալ եք, լուրջ մասնագետ եք:

Կիսատ նկարներ

Նման մարդիկ ուզում են ցույց տալ, որ յուրօրինակ են, տարբերվում են մյուսներից: Նմանատիպ նկարները կարող են նաև վկայել ստեղծագործ բնույթի մասին:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?