«ՉԻ». Իշխանություններն այս տարվա բյուջեի հավաքագրման առումով հայտնվել են լուրջ խնդիրների առաջ
ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօրվանից սկսվելու են 2015թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Մինչ այդ, սակայն, «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ իշխանություններն այս տարվա բյուջեի հավաքագրման առումով հայտնվել են լուրջ խնդիրների առաջ, նրանց պարզապես չի հաջողվում ապահովել մուտքերը:
Իսկ պատճառը տնտեսության վիճակն է, որ օր օրի գնալով ավելի է վատթարանում, և հարկերն «ուղղակի քերելով են հավաքում»:
Այս փաստը չեն թաքցնում իշխանության ներսում՝ այդ մասին խոսելով բաց տեքստով:
Սակայն դա չի խանգարում, որ պաշտոնական վիճակագրության մեջ զանազան եղանակներով փորձեն թվանկարչության շնորհիվ ցանկալի ցուցանիշներ ամրագրել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: