Զբոսաշրջային նպատակային շուկա հանդիսացող երկրների համար Հայաստանը կդյուրացնի վիզային ռեժիմը
ЭкономикаՀայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ու մրցունակությունն ապահովելու, զբոսաշրջային գրավչությունները արդյունավետ օգտագործելու համար ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն իրականացնելու է բազմավեկտոր քաղաքականություն: Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությունների հիմնական նպատակն է զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի։
Այս մասին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Մի կողմից՝ աշխատանքներ են տարվելու ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու ուղղությամբ, մյուս կողմից` զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնելու, կոնկրետ ծրագրեր իրականացնելու և երկրի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Կսահմանվեն զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող որակական նոր պահանջներ, կներդրվեն դրանց ապահովման մեխանիզմները:
Արդեն ավանդական դարձած և մեծ համբավ վայելող միջոցառումները կշարունակեն ստանալ պետական աջակցություն։ Առանձնահատուկ կարևորություն ենք տալիս այնպիսի նախաձեռնությունների իրագործմանը, ինչպիսիք են «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարության իրականացումը, Էկոտուրիզմի զարգացումը և այլն»,-ընդգծեց նախարարը:
Նրա դիտարկմամբ՝ դեռևս անելիքներ կան նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար՝ առանց արտոնագրի Հայաստան մուտքի ռեժիմ սահմանելու կամ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ: