Անի Զախարյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման
ОбществоAysor.am-ը գրում է.
Նախորդ տարի ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում ոստիկանության մեքենան դիտավորությամբ վնասելու համար մեղադրվող «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարվեց 1.5 տարվա ազատազրկման։ Սակայն դատարանի վճռով, Անի Զախարյանը պատիժը պայմանականորեն չի կրի և նրա նկատմամբ կսահմանվի փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:
Ավելի վաղ մեղադրող դատախազը պահանջել էր ԱՆի Զախարյանին դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Իսկ երեկ իր պաշտպանական ճառում Զախարյանը դատարանին խնդրել էր արդարացնել իրեն և ընդգծելով իր՝ հղի լինելու հանգամանքը, արտասվել էր դատարանի դահլիճում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ