ՀՀ պետբյուջե ԵՄ-ի կողմից 2016 թ. 27.5 միլիոն եվրո է հատկացվել
ЭкономикаՀՀ պետական բյուջե 2016 թ. Եվրոպական միության կողմից 27.5 միլիոն եվրո է հատկացվել: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Այժմ Եվրոպական Միությունը Հայաստանի քաղաքական և առևտրային գործընկերներից է. 2016 թվականն այդ առումով շատ հագեցած է եղել: Այդ շրջանում ակտիվորեն շարունակվել են բանակցությունները Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի վերաբերյալ, բանակցությունների մի քանի փուլ է եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ տարվա ընթացքում պաշտոնական բազմաթիվ կարևոր երկկողմանի հանդիպումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում մի շարք կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել, այդ թվում՝ 2016-ին ԵՄ-ն 7 մլն եվրո է հատկացրել ընտրական գործընթացների բարեփոխումների համար:
Փոխնախարարը նաև կարևորեց այն հանգամանքը, որ 2017 թվականի սկզբին ավիացիոն գոտու վերաբերյալ երկկողմանի բանակցություններ են սկսվել: