Հայաստանի և Վրաստանի տնտեսական զարգացման նախարարները քննարկել են ձկնարտադրության ոլորտի համագործակցությունը
ЭкономикаՀայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ու Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հունիսի 29-ին քննարկումներ են անցկացրել ձկնարտադրության ոլորտի համագործակցության շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այդ մասին հունիսի 29-ին հայ-վրացական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիա! ն:
«Ինչո՞ւ ձկնարտադրության ոլորտի շուրջ քննարկումներ, քանի որ Հայաստանում ձկնարդյունաբերությունը բավական մեծ զարգացում ունի, իսկ Վրաստանում կան այդ ոլորտի գործընկեր կազմակերպություններ: Ամենակարևորը՝ մի քանի օր առաջ Վրաստանը ԵՄ-ից ստացավ առանց հարկերի ձկնարտադրությամբ զբաղվելու արտոնություն»,-ասաց նա` պատրաստակամություն հայտնելով կոնկրետ առաջարկների շուրջ համագործակցելու:
Վերջում նախարարը հավելեց, որ Հայաստանի հետ կարելի է համագործակցել տարբեր ոլորտներում` տրանսպորտի, զբոսաշրջության և այլն: