Դոլարը շարունակում է թանկանալ, իսկ եվրոն եւս մեկ թռիչք է կատարել
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 28-ին, կազմել է 480.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.25 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.66 դրամ (աճել է 2.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 623.45 դրամ (աճել է 7.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.14 դրամ (աճել է 0.07 դրամով):
Նշենք, որ եվրոյի փոխարժեքը նախոր օրն աճել էր ավելի քան 5 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 259.33 դրամ, ոսկի՝ 19,287.27 դրամ, պլատին՝ 14,233.63 դրամ։