«Էվերթոնի» ֆուտբոլիստը հրաժարվել է վերադառնալ «Բարսելոնա»
СпортԱնգլիական «Էվերթոնի» կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն հրաժարվել է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»,- տեղեկացնում է «Bleacher Report»-ը:
23-ամյա իսպանացին ցանկանում է կարիերան շարունակել «Միլանում» կամ «Յուվենտուսում»: Բացի այդ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»:
Ավարտված մրցաշրջանում Դելոֆեուն վարձավճարով հանդես էր գալիս «Միլանում»: Վերջինս մասնակցել էր Իտալիայի առաջնության 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: