Դանի Ալվեսը հեռացավ «Յուվենտուսից»
Спорт34-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը լքել է «Յուվենտուսը»,- տեղեկացնում է «ծեր սինյորայի» պաշտոնական կայքը:
Կողմերը խզել են պայմանագիրը փոխհամաձայնությամբ: Ալվեսն ազատ գործակալի կարգավիճակով «Յուվենտուս» էր տեղափոխվելնախորդ տարվա ամռանը:
Նրա պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ նախատեսված էր մինչև 2018 թվականը: «Յուվենտուսի» կազմում Ալվեսը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
«Յուվենտուսի» հետ նա դարձել էր Իտալիայի չեմպիոն և նվաճել Իտալիայի գավաթը: Շշուկներ կան, որ Ալվեսի հաջորդ ակումբը կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթին»: