Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հերթական փոխհատուցումն է տրամադրել
ОбществоԶինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 29-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի:
Ինչպես տեղեկացնում են Հիմնադրամի հրապարակած տվյալները, այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ:
Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
Կարեն Դանիելյանը զոհվել էր մայիսի 20-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։
Հունվարի 1-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում հիմնադրամն առավել շատ նվիրաբերություններ է ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Կիպրոսից (համապատասխանաբար՝ 28,491,786 ՀՀ դրամ և 4,801,750 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռուսաստանը (2,647,574 ՀՀ դրամ):
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր միջոցները կազմում են 2 մլրդ 248 մլն 627 հազար 247 ՀՀ դրամ, իսկ կատարված հատուցումները եղել են 151 մլն 800 հազար դրամ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորություններիկառավարման հանձնաժողովը հունիսի 20-ին որոշում էր կայացրել սահմանված կարգովկատարել հատուցումներ պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն ՌաֆիկիՀարությունյանի ընտանիքին միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և պայմանագրայինզինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին միանվագ 5 միլիոն ՀՀ դրամինչպես նաև 20 տարվա ընթացքում համապատասխանաբար կտրամադրվի ամսական 250 հազար և 150 հազար ՀՀ դրամ:
Զինծառայողների ապահովագրության
Զինծառայողների ապահովագրությա