«Բարսելոնայի» ներկայացուցիչները մեկնել են Մեսիի հարսանիքին (ֆոտո)
Спорт«Բարսելոնայի» նախկին ու այժմյան ֆուտբոլիստները ժամանել են Արգենտինայի Ռոսարիո քաղաք, որտեղ կմասնակցեն Լիոնել Մեսիի եւ Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքին:
Արգենտինա են մեկնել Կարլես Պույոլը, Չավին, Սամուել Էտո՛Օ-ն, Սեսկ Ֆաբրեգասը, Ժորդի Ալբան եւ Սերխիո Բուսկետսը:
«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվողի հարսանիքը տեղի կունենա նրա հայրենի Ռոսարիոյի ամենաշքեղ հյուրանոցային համալիրում: Հունիսի 30-ին նախատեսված միջոցառմանը հրավիրված են մոտ 300 հյուրեր: