Ուիմբլդոն. Ֆավորիտների առաջին մրցակիցները
СпортԼոնդոնում կայացել է թենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարի տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի առաջին ռակետ, մրցաշարի գործող հաղթող Էնդի Մարեյի առաջին մրցակիցը կլինի կամ որակավորման փուլի հաղթողը, կամ «լաքի-լուզերը»:
Իսպանացի Ռաֆայել Նադալի առաջին մրցակիցն է ավստրիացի Ջոն Միլմանը, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կհանդիպի ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ: Սերբ Նովոկ Ջոկովիչի մրցակիցն է սլովակ Մարտին Կլիժանը, իսկ երրորդ ռակետ Ստանիսլաս Վավրինկան (Շվեյցարիա) կմրցի ռուս Դանիլ Մեդվեդեւի հետ, հայտնում էմ րցաշարի կայքը:
«Ուիմբլդոնի» մրցաշարի հիմնական փուլի մրցախաղերը կմեկնարկեն հուլիսի 3-ին: