2016թ. ԱԻՆ-ում ստացված ահազանգերի թիվն ավելացել է
ОбществоԱրտակարգ իրավիճակների նախարարությունում ստացված ահազանգերի թիվը 2016թ. նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 391 հազարով: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: «2016թ. նախարարությունը ստացել է 2 միլիոն 191 հազար ահազանգ՝ նախորդ տարվա 1 միլիոն 800 հազար ահազանգի համեմատ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տոնոյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 2016թ-ին ծախսել է 11,1 մլրդ դրամ՝ ԱԻՆ փրկարար ծառայության 21 ծրագրերի համար: Նախարար նաև նշեց, որ նախարարությունը տնտեսել և պետբյուջե է փոխանցել 9 միլիոն դրամ: