«Սահամանային բնակավայրերում ազդարարման համակարգերի արդիականացումը ուշադրության կենտրոնում է գտնվում». Դ. Տոնոյան
ОбществоԱյսօր խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը հարց ուղղեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին: Կարո՞ղ են արդյոք անհրաժեշտության դեպքում Արցախի եւ Հայաստանի ԱԻՆ-ները հանդես գալ միասնաբար հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Արցախն ու Հայաստանն աշխարահաաղետային նույն գոտում են գտնվում: Աղետները, արտակարգ իրավիճակները քաղաքական քարտեզ չեն հասկանում: Քանի որ քաղաքական սահմաններ Հայաստանի եւ Արցախի միջեւ չկա, մենք որպես միասնական համակարգ ենք գործում»:
Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում վաղ ազդարարման համակարգերի արդիականացման հարցը: «Համակարգն այսօր արդիականացվում է շչակների տեղադրման, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում ռադիո եւ հեռախոսակապի կիրառման շնորհիվ: Հավելեմ, որ մասնավորապես, սահամանային բնակավայրերում համակարգերի արդիականացումը ուշադրության կենտրոնում է գտնվում»: