«Հույսներս դնել, թե ով մեզ կօգնի, իրատեսական չէ». Ա. Սարգսյան
ОбществоԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը 2016 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին՝ կապված հանրապետության շենքերի սեյսմիկ կայունության եւ վերելակների անսարք լինելու հետ:
«Մեր շենքերը խիստ օրհասական վիճակում են գտնվում, նամանավանդ Երեւան քաղաքում: 2018 թվականից բյուջեի հաստատման հետ կապված ինչպիսի՞ առաջարկներ են ներկայացվել կառավարությանն ու դրանք իրականացնելու ի՞նչ հնարավորություններ ունենք», - հարցրեց պատգամավորը:
Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Հարցը մի քանի գերատեսչությունների պատասխանատվության ներքո է եւ անհրաժեշտ են օրենսդրական եւ նորմատիվ ակտերի որոշակի փոփոխություններ, ինչպես նաեւ տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող ստորաբաժանումների կարողությունների բարձրացում: Օրերս ձեր մասնագետներից մեկը հայտարարեց, որ 60-70 տոկոս շենքերը ընդամենը 6 բալ երկրաշարժի կարող են դիմակայել: Մենք ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում: Մենք այդ դառը փորձը տեսել ենք: Ես ուղղակի անհանգստության շեփոր եմ հնչեցնում, մի օր փորձանքը կարող է լինել եւ մենք դրան չենք դիմակայի: Հույսներս դնել, թե ով մեզ կօգնի, իրատեսական չէ: Հորդորում եմ՝ որպես ԱԻ նախարար ինքներդ առաջինն այդ աղմուկը բարձրացրեք: ԱԺ-ում էլ մշտապես Ձեր կողքին կլինենք, որպեսզի այդ խնդիրը լուծվի», - ասաց Ա. Սարգսյանը:
«Կշեփորենք համատեղ, հաշվի կառնենք ձեր առաջարկությունը», - ասաց նախարարը՝ անդրադառնալով վերելակների խնդրին. «Քաջություն կլինի իմ կողմից արտահայտվելը, բայց դրանք պետք է նաեւ համատիրությունների խնդիրը դառնան, այլ ոչ միայն պետության պատասխանատվության ու գիտակցության խնդիր»: