Դավիթ Տոնոյանը ներկայացրեց գազալցակայաններում իրականացվելիք ստուգումների երեք ուղղությունները
ОбществоՀայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ավտոգազալցակայաններում ստուգումները իրականացնելու է երեք ուղղություններով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
«Առաջին ուղղությունն այն է, որ վերահսկվելու է լիցքավորման ճնշումը: Երկրորդ ուղղությամբ ստուգվելու են գազի բալոնների որակական հատկանիշները: Երրորդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկելու այդ առանձնապես վտանգավոր օբյեկտներում պարտադիր ապահովագրության համակարգ ներդնելու ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավիթ Տոնոյանը:
Նա հավելեց, որ բոլոր գազալցակայաններում էլ ստուգումներ եղել և լինելու են: Նա հավաստիացրեց, որ ստուգումների արդյունքներով գազալցակայաններում արձանագրված խախտումները պատշաճ կարգով կհրապարակվեն: