Լիոնել Մեսսին Բարսելոնայի հետ պայմանագիր կկնքի հաջորդ ամիս
СпортԻսպանական «Sport» թերթի այսօրվա համարում նշվում է, որ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր ակումբի հետ նոր պայմանագիր կկնքի հուլիսի 15-ին:
Այսօր Ռոսարիո քաղաքում կկայանա ֆուտբոլիստի հարսանիքը: Հարսանեկան ճանապարհորդությունից անմիջապես հետո Մեսսին կվերադառնա Իսպանիա և պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ:
Սպասվում է, որ կողմերի միջև կկնքվի 5-ամյա պայմանագիր: Ըստ նոր համաձայնագրի՝ արգենտինացու հրաժարագինը կկազմի 400 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2018 թվականի ամռանը: