«Երևանյան ամառ 2017». «Խոսող խաղալիք» 4-րդ փառատոնին մասնացել է շուրջ 20 տիկնիկագործ
ОбществоԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Միսաք Մանուշյանի անվան պուրակում այս տարի արդեն 4-րդ անգամ անցկացվել է «Խոսող խաղալիք» փառատոնը, որին մասնակցել են շուրջ 2 տասնյակ տիկնիկագործներ, ինչպես նաև նորաբաց «Տիկնիկների պատկերասրահը»:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Փառատոնը բացվել է երեխաների համար նախատեսված խաղարկային և բազմապիսի այլ խաղալիքների ցուցադրությամբ, որին հաջորդել է հեքիաթների հերոսների շքերթը: Այնուհետև պուրակ այցելած փոքրիկներն ու նրանց ծնողները դիտել են Երևանի և Հայաստանի տարբեր քաղաքների տիկնիկային թատրոնների և ստուդիաների ներկայացումները:
Արդեն ավանդական դարձած ու շատերի կողմից սպասված այս միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, ողջունելով ներկաներին, կարևորել է տիկնիկագործական մշակույթի զարգացումը:
«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ փառատոնը տարեցտարիկատարելագործվում է: Այն այսօր շատ ավելի պրոֆեսիոնալ է կազմակերպվումև անհամեմատ ավելի ընդգրկուն է դարձել, և այս տարի ունենք շատմասնակիցներ, այդ թվում նաև մարզերից: Սա, թերևս, ամենախոսունվկայությունն է, որ տիկնիկագործական մշակույթը զարգանում է մեզանում, ինչն, անշուշտ, կարևոր է և ողջունելի», - նշել է Արամ Սուքիասյանը:
Փառատոնի մասնակիցների համար հաճելի ակնկալ է եղել ֆրասնահայ հայտնի երգիչ Մարթեն Յորգանցի այցը: Չմերժելով ներկաների խնդրանքը՝ նա կատարել է իր հայտնի «Ճկույթիկ» երգը, որը, դատելով փոքրիկների աշխույժ արձագանքից, մինչ օրս մնում է հայ մանուկների ամենասիրված երգերից մեկը:
«Խոսող խաղալիք» փառատոնի շրջանակում ամբողջ օրվա ընթացքում կազմակերպվել են հետաքրքիր շոու-ծրագրեր, ֆլեշ-մոբեր, խաղեր՝ մայրաքաղաքի երեխաներին պարգևելով գունազարդ և հեքիաթային օր»: