Հունիսի 26-30-ն արտարժույթի ներբանկային շուկայում իրականացված գործարքները
ЭкономикаUSD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 98,866,151 դոլար, 479.80 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Վաճառվել 111,259,700 ԱՄՆ դոլար, 480.98 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16,950,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 480.98 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,714,704 եվրո, 541.76 դրամ՝ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 13,516,918 եվրո, 543.7 դրամ՝ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,250,834,653 ՌԴ ռուբլի, 8,07 դրամ՝ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 436,844,071 ՌԴ ռուբլի, 8,16 դրամ՝ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Հունիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.9 մլն ԱՄՆ դոլար: