Զլատան Իբրահիմովիչ. Եկա, ասացի, նվաճեցի
СпортՇվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Instagram-ի իր էջում կարճ հաղորդագրություն է թողել, որում ամփոփել է նախորդ մրցաշրջանը:
Հունիսի 30-ին ավարտվել է 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Եկա, ասացի, նվաճեցի»,- գրել է Իբրահիմովիչը:
Անգլիայի ավարտված առաջնությունում անցկացրած 28 խաղում Զլատանը խփել է 17 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: