Նեյմարի հրաժարագինն աճել է
СпортԿատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հրաժարագինն աճել է 22 միլիոն եվրոյով,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն:
2016 թվականի ամռանը 25-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ: Պայմանագրի առաջին տարում բրազիլացու հրաժարագինը պետք է կազմեր 200 միլիոն եվրո, երկրորդում` 222, իսկ մնացած երեք տարում` 250:
Հունիսի 30-ին լրացել է մեկ տարին, այսպիսով, հուլիսի 1-ից այն 200-ից աճել է 222 միլիոն եվրոյի:
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 49 խաղում Նեյմարը խփել է 31 գոլ և կատարել 27 արդյունավետ փոխանցում: