Մարադոնա. Իմ հրավերը Մեսիի հարսանիքին մի տեղ կորել է
СпортԱրգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հունիսի 30-ին ամուսնացած Լիոնել Մեսիին մաղթել է առողջ երեխաներ: Լեգենդար ֆուտբոլիստը հրավեր չէր ստացել հարսանիքին:
«Շնորհավորում եմ Մեսիին: Նա գիտի, թե ինչքան շատ եմ սիրում նրան: Իմ հրավերը հարսանիքին մի տեղ կորել է: Բայց այդ պատճառով իմ վերաբերմունքը Մեսիի նկատմամբ չի փոխվի: Նա լավ մարզիկ է եւ գերազան տղա»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Sovsport-ը:
Մարադոնան այժմ գտնվում է Ռուսաստանում: