Այս օրերին սահմանում որևէ լարվածություն չկա. Մովսես Հակոբյան
ОбществоԱյս օրերին սահմանում որևէ լարվածություն չկա: Հուլիսի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Առաջին գծում իրավիճակը բավականին հանգիստ է: Կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի զինված ուժերի ղեկավարությանը: Երբեմն առաջին գծում հակառակորդը հրետանի է կիրառում, դա իհարկե մտահոգիչ է, բայց այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել»,- եզրափակեց Հակոբյանը: