Մանչեսթեր Սիթիի դարպասապահը տեղափոխվեց Չելսի
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Վիլի Կաբալերոն, ում պայմանագիրն ավարտվել է հունիսի 30-ին, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»,- հաղորդում է «կապույտների» պաշտոնական կայքը:
35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Կաբալերոն «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2014 թվականին «Մալագայից»:
Ավարտված մրցաշրջանում նա «քաղաքայինների» կազմում մասնակցել է 27 հանդիպման: