Կրտսեր սերժանտին ծառայակիցն է սպանել, ապա ինքնասպան եղել. նախաքննությամբ հաստատվել է
ОбществоNEWS.am-ը գրում է.
Արցախում անցած տարվա փետրվարին 2 զինծառայողի մահվան դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց նախնական տեղեկություններով, ծառայակցի՝ Թեմուր Սլոյանի կողմից սպանված, 19-ամյա զինծառայող Կամո Հովհաննիսյանի հայրը:
«Սկզբում ինձ ոնց ասել էին, այդպես էլ հաստատվել է նախաքննության ընթացքում: Ես թղթերն արդեն ստացել եմ քննիչի որոշման վերաբերյալ»,- ասաց սպանված կրտսեր սերժանտի հայրը՝ Արա Հովհաննիսյանը, որը Քարվաճառի շրջանի Նոր Էրքեջ համայնքի ղեկավարն է:
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 19-ին Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ, 19-ամյա Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը:
Ժամեր անց Քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն, նախնական տվյալներով՝ 2016 թ. փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թեմուր Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից նա տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում: