Էդգար և Գոռ Մալաքյանները մարզվում են Բանանցի կազմում
СпортՀայաստանի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Էդգար Մալաքյանը մարզվում է Երևանի «Բանանցում»:
«Արցախի» հետ ընկերական խաղի ընդմիջմանը ֆուտբոլիստը մարզվել է «Բանանցի» հետ, և փոխարինման է մտել երկրորդ կեսում: Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 9 համարի մարզաշապիկով:
«Բանանցի» կազմում է մարզվում նաև Գոռ Մալաքյանը: Ֆուտբոլիստների ապագայի շուրջ հստակություն կմտցվի առաջիկա օրերի ընթացքում:
Այս մասին հայտնում է «ArmSport.am»-ի թղթակիցը «Բանանցի» մարզաբազայից:
Հիշենենք` Էդգար Մալաքյանը 2013/14 մրցաշրջանում արդեն հանդես է եկել «Բանանցի» կազմում, իսկ 2015 թվականից Գոռի հետ միասին պաշտպանում էր ուկրաինական «Ստալի» գույները, որը վերջերս գլխավորեց հայ մասնագետ Եղիշե Մելիքյանը: