Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կյանքը սկսի՛ր նոր էջից. «Օրանժ ֆիթնես»-ը ճանաչվել է լավագույնը (լուսանկարներ)

Լուրեր.com-ը հարցում էր իրականացրել՝ պարզելու՝ Հայաստանում գործող ֆիթնես ակումբներից որն է համարվում շուկայի առաջատարը: Հարցվածներից շատերի կարծիքով պրեմիում կարգի ֆիթնես ակումբ «Օրանժ ֆիթնես»-ն առաջատարն է:Լուրեր.com-ն այս կապակցությամբ զրուցեց ակումբի կոմերցիոն տնօրեն Մարինա Անդրեասյանի հետ: - Լուրեր.com-ի անցկացրած հարցման արդյունքում «Օրանժ ֆիթնես»-ը ճանաչվել է լավագույնը: Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը։ - Մենք հիմնականում շեշտադրում ենք կատարում երեք հիմնական ուղղությունների վրա. առաջին՝ «Օրանժ Ֆիթնես»-ը պրեմիում կարգի ակումբ է՝ Հայաստանում ամենաբարձրակարգը: Դա մեզ ստիպում և թելադրում է, որպեսզի մենք լինենք ամենապրոֆեսիոնալը մեր գործում: Մենք մեծ ներդնումներ ենք կատարում և՛ մեր մարզիչների ուսուցման, և՛ կադրերի ընտրության, և՛ սարքավորումների հագեցվածության հարցում: Մեր պրեմիում կարգն ավելի շատ պայմանավորված է մեր բարձրակարգ անձնակազմի կատարած որակյալ աշխատանքով և զարգացած ենթակառուցվածքներով: Երկրորդ՝ մենք աշխատում ենք այն մարդկանց համար, ովքեր Հայաստանում ամենահաջողակն են իրենց գործում, ովքեր գնահատում են գումարը, որը վճարում են և ովքեր ամեն ինչի մեջ ընտրում են լավագույնը՝ կլինի դա հեռախոս, մեքենա, թե այլ ապրանք կամ ծառայություն: Բնականաբար, նման մարդիկ շատ խստապահանջ են սպասարկման ոլորտի նկատմամբ և ցանկանում են իրենց վճարած գումարի դիմաց ստանալ այն, ինչ ակնկալել են և դեռ մի բան էլ ավելին: Այդ պատճառով մեզ մոտ աշխատում են միայն բարձր որակավորում ունեցող մարզիչներ: Նրանք մարզիչ են և ոչ թե նախկին մարզիկ. Լավ մարզիկը դեռ մարզիչ չէ և շատ հեշտ կարող է մարդուն վնասել՝ չիմանալով և սխալ խորհուրդներ տալով: Այդ պատճառով էլ մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր աշխատանքին, քանի որ անմիջապես գործ ունենք մարդու առողջության հետ: Երրորդ՝ մենք առաջարկում ենք ապրելակերպ: Մարդիկ մեզ մոտ ձեռք են բերում տարեկան անդամության քարտեր՝ դրանով որոշում կայացնելով իրենց մեկ տարվա կյանքի համար: Ընդ որում, մեզ մոտ գալիս են ոչ միայն ակտիվ սպորտի, այլև առողջ ապրելակերպի ու հանգստի սիրահարները, որոնց համար մենք ստեղծել ենք բոլոր հարմարավետ պայմանները: Մեկ անգամ անդամություն ձեռք բերելով՝ մեր ակումբի անդամները հավատարիմ են մնում «Օրանժ Ֆիթնես»-ին տարիների ընթացքում, քանի որ ակումբը և նրա ստեղծած միջավայրը դառնում է նրանց կյանքի անբաժանելի մասն ու ապրելաոճը: - Ի՞նչ մեթոդներով եք աշխատում և արդյո՞ք կիրառում եք ձեր աշխատանքում միջազգային փորձի ձեռքբերումները: - Իհարկե, մենք վերցնում ենք ֆիթնեսի ասպարեզում միջազգային լավագույն փորձն ու առաջինն ենք ներդնում մեզ մոտ: Օրինակ՝ վերջերս ներմուծել ենք կոնսուլտանտ-մարզիչների գաղափարը, որը նախկինում Հայաստանում չի կիրառվել: Կոնսուլտանտ-մարզիչների նպատակն է ակումբի յուրաքանչյուր անդամին ապահովել մարզումների ծրագրով, հետևողական լինել այդ ծրագրի իրականացմանը և հետևել, որպեսզի մարզումների ընթացքում ակումբի անդամը հասնի իր նպատակներին և չվնասի իրեն: - Հասարակական լայն շրջանակներում «Օրանժ ֆիթնես»-ը համարվում է հասանելի միայն «էլիտար» շրջանակների համար. որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: - Իրականում, քանի որ մենք պրեմիում կարգի ակումբ ենք, ամեն մարդ չէ, որ կարող է իրեն թույլ տալ այցելել «Օրանժ ֆիթնես»: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ որքան գումար հատկացնի այս կամ այն ծառայության համար: Ես նշեցի, որ մենք պրոֆեսիոնալ մոտեցում ենք ցուցաբերում բոլոր հարցերին, իսկ դա մեծ ներդրումներ է պահանջում: Մենք ի սկզբանե ընտրել ենք այդ ճանապարհը: Մենք ստեղծել ենք այս ակումբն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ միմիայն բարձրակարգ ծառայություն, և այդ մարդիկ քիչ չեն մեր երկրում: - Ի՞նչ զեղչային քաղաքականություն է վարում ակումբը: Ի՞նչ հետաքրքիր միջոցառումներ եք անցկացնում ձեր ակումբում։ - Մենք զեղչային քաղաքականության առումով այդքան էլ ճկուն չենք: Մեր քարտային գները ֆիքսված են, իսկ նոր ակումբի անդամի համար գործում է նաև անդամավճար: Մարդիկ զեղչի համար չէ, որ մեզ ընտրում են. նրանք գիտեն՝ ինչի դիմաց են վճարում: Իսկ միջոցառումների առումով պետք է նշեմ, որ ակումբային ջերմ մթնոլորտը պահելու համար ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք ակումբի անդամների համար և՛ մրցումներ, և՛ տարբեր երեկույթներ: - Իսկ Դուք վաղո՞ւց է, ինչ աշխատում եք այս ոլորտում, այս ընկերությունում և արդյոք սիրո՞ւմ եք ձեր աշխատանքը: - Ես հինգ տարի է, ինչ աշխատում եմ «Օրանժ ֆիթնես»-ում, և կարելի է ասել, որ միասին ենք «աճել», և իրոք շատ սիրում եմ իմ գործը. շատ հարազատ է այն, ինչ ես անում եմ, քանի որ գիտակցում եմ, որ օգտակար գործ եմ անում մարդկանց համար: Դա ամենակարևորն է ինձ համար: Մեր ամբողջ թիմն է այդ ոգևորությամբ աշխատում՝ գիտակցելով իր աշխատանքի նշանակությունը: - Ժամանակակից հասարակության գլխավոր խնդիրներից մեկը գերզբաղվածության, աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկի, անառողջ սննդի հետևանքով առողջական որոշակի խնդիրների առաջացումն է: Դուք ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնց համար կյանքի ուղեկիցը դարձել են «դիետան սկսվում է վաղը», կամ «մարզումներս կսկսեմ վաղվանից» կարգախոսները: - Իրականում ցանկալի արդյունքի կարելի է հասնել ոչ թե չսնվելով, այլ ճիշտ սննդակարգ պահպանելով և այն համակցելով գրագետ մարզումների հետ: Մենք խորհուրդ ենք տալիս բոլորին շաբաթական գոնե երկու ժամ տրամադրել իրենց առողջությանը, քանի որ ֆիթնեսը լավագույն միջոցն է ձերբազատվելու, սթրեսերից, ունենալու գեղեցիկ կազմվածք և գերազանց ինքնազգացողություն: Երբ մարդիկ գալիս են մեզ մոտ, նրանց համար իսկապես կյանքն սկսվում է նոր էջից: Հենց դա էլ մեր կարգախոսն է ՝ «Կյանքը նոր էջից»:  
◀▶
 
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team