Կոնֆեդերացիաների Գավաթ. Պորտուգալիան դրամատիկ պայքարում հաղթեց երրորդ տեղի համար խաղում
СпортԿոնֆեդերացիաների Գավաթի երրորդ տեղի համար խաղում Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթել է մեքսիկացիներին:
Հանդիպման 16-րդ րոպեին Եվրոպայի չեմպիոնը ստացել է 11 մետրանոցի իրավունք, սակայն Անդրե Սիլվայի հարվածը հետ է մղել Գիլերմե Օչոան: Ընդմիջումից հետո Լուիշ Նետուն դարձել է ինքնագոլի հեղինակ: Ավելացված ժամանակում Պեպեն խփել է պատասխան գնդակը` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:
104-րդ րոպեին Պորտուգալիան կրկին վաստակել է 11 մետրանոց, իսկ հարվածը վստահ իրացրել է Ադրիեն Սիլվան: Հանդիպումը թիմերն ավարտել են 10 ֆուտբոլիստներով` դաշտից հեռացվել են Սեմեդոն և Ռաուլ Խիմենեսը: