Միլանը Ջանլուիջի Դոնարումային առաջարկել է 50 միլիոն եվրո
СпортԱռաջիկա ժամերի ընթացքում իտալական «Միլանի» ղեկավարությունը բանակցություններ կվարի թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլայի հետ,- հաղորդում է «TMW»-ը:
«Ռոսոներիները» պատրաստ են 18-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր` ընդհանուր 50 միլիոն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ «Միլանի» հետ Դոնարումայի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: