Լիոնի նախագահ. Առաջիկա օրերին Լակազեթը կտեղափոխվի Արսենալ
СпортՖրանսիական «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազեթն առաջիկա օրերին կդառնա Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնել է ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Միշել Օլյասը:
«55 միլիոն եվրոյի մասին տեղեկությունը ճիշտ չէ: «Արսենալի» առաջին առաջարկը 45 միլիոն եվրոյի սահմաններում էր: Կարծում եմ, որ գործարքը կկայանա 45-ից 50 միլիոն եվրոյի միջակայքում: Այն ամենաթանկը կլինի թե մեզ համար, թե «Արսենալի», քանի որ «զինագործները» սովոր չեն մեծ գումարներ ծախսել մեկ ֆուտբոլիստի վրա:
Կարծում եմ, որ գործարքը կկայանա առաջիկա 1-2 օրվա ընթացքում»,- Օլյասի խոսքը մեջբերում է «Le Progrès»-ը:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում անցկացրած 30 խաղում Լակազեթը խփել է 28 գնդակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: