Մենի Պակյաոյին հաղթած Հորնը մարտահրավեր է նետել Մեյվեզերին
СпортՊրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած ավստրալացի Ջեֆ Հորնը մարտահրավեր է նետել 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին (49–0, 26 նոկաուտ): 29-ամյա Հորնը հայտարարությունը կատարել է ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոյին հաղթելուց հետո:
«Ես Մեյվեզերին հրավիրում եմ մենամարտի. դա կատակ չէ»,- ավստրալացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյվեզերը ռինգ դուրս չի եկել 2015 թվականի սեպտեմբերից: Կարիերան վերսկսելուց հետո նա պատրաստվում է UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտին, որը կկայանա օգոստոսի 26-ին Լաս Վեգասի MGM Grand մարզապալատում: