Հյոնես. Բավարիան Վերատիի համար 100 մլն եվրո չի վճարի
СпортՄյունխենի «Բավարիան» մտադիր չէ պայքարել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի համար:
Այս մասին հայտնել է գերմանական գրանդի նախագահ Ուլի Հյոնեսը:
Ավելի վաղ նշվում էր, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շատ բարձր է գնահատում իր հայրենակցի խաղային որակներն ու կցանկանար նրան տեսնել իր թիմում:
Նույնը Հյոնեսն ասել է նաև Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին.
«Բավարիան» 100 մլն եվրո չի վճարի Վերատիի համար, իսկ Սանչեսին տարեկան 25 մլն եվրո չի վճարի: Այո, եթե մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա պետք է թիմի կազմն ուժեղացնենք և մեծ գումարներ ծախսենք: Սակայն մենք չպետք է դա անմտորեն անենք»,- Հյոնեսի խոսքերն է փոխանցում «Fox Sports»-ը:
Հիշեցնենք` Վերատիի ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է «Բարսելոնան»: