Բայերի հարձակվողը Անգլիա վերադառնալու առաջարկ է ստացել
СпортԱնգլիական «Վեսթ Հեմը» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Խավիեր Էրնանդեսի ծառայություններով,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Լոնդոնյան ակումբն արդեն հասցրել է բանակցություններ վարել Չիչարիտոյի հետ: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 13 մլն ֆունտ ստերլինգ:
«Վեսթ Հեմը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել նվազագույնը մեկ հարձակվողի: Էրնանդեսն ունի Անգլիայում հանդես գալու փորձ, որտեղ նա ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: