ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 6 ներկայացուցչի
ЭкономикаՕրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը հուլիսի 3-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 3-ը, 6 հարկ վճարողի դիմում ուսումնասիրման փուլում է:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 166 տնտեսվարող, որից 115-ի դիմումը բավարարվել է, 45-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
«ԷԿՈԱԳՐՈ» ՍՊԸ
«ԲԱԳՐԱՏ ԵՎ ԼԵՎՈՆ» ՍՊԸ
«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴI» ՓԲԸ
«ՓԻ-ԷՅՋ-ՓԻ ՓԱՐԹՆԸՐԶ» ՓԲԸ
«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ