Բոնուչին հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»
СпортԹուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մերժել է «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը, գրում է Transfer Market Web-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ եթե 30-ամյա ֆուտբոլիստը հայտնի ցանկություն, «Յուվենտուսը» բանակցություններ կսկսի «Բարսելոնայի» հետ: Սակայն Իտալիայի հավաքականի պաշտպանը մտադիր է մնալ Թուրինում:
Լեոնարդո Բոնուչիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը: