Ֆուկուսիմայի վթարից երեք տարի անց Ճապոնիայում ատոմակայան է վերագործարկվելու
Международные новостиՃապոնիայում «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանի վթարից երեք տարի անց ատոմակայան են վերագործարկելու, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Երկու ռեակտոր ունեցող Kyushu Electric Power Co կայանը տեղակայված է երկրի հարավարևմտյան շրջանի Սացումասենդայա քաղաքում: Կայանի վերագործարկման օգտին, որը նշանակված է հաջորդ տարի, քվեարկել են քաղաքային խորհրդի 26 անդամներից 19-ը:
Մինչ այդ այն պետք է անվտանգության ստուգում անցնի:
Չեռնոբիլի ատոմակայանի աղետից հետո վերջին 25 տարվա ընթացքում խոշորագույն վթարը «Ֆուկուսիմա-1»-ում տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքը ցնցած հուժկու երկրաշարժից հետո: Ափին հարվածած ցունամին շարքից դուրս է բերել ռեակտորների սառեցման համակարգը, ինչը հանգեցրել է ջրածնի մի շարք պայթյունների, ակտիվ գոտու հալեցման, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: