Բասկետբոլի Հայաստանի Մ18 թիմը Կիպրոսում է
Спорт Բասկետբոլի Հայաստանի նորաստեղծ մինչև 18 տարեկան տղամարդկանց հավաքականը Կիպրոսում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կիպրոսի Նիկոսիա քաղաքում մեկնարկում է Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը: Եղիշ Դավթյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 12 բասկետբոլիստներ:
Երևանի ժամանակով 20:30-ին Հայաստանի ընտրանին մրցելու է տանտերերի՝ Կիպրոսի հավաքականի հետ։ Ա ենթախմբում Հայաստանի մրցակիցներն են լինելու նաև Նորվեգիայի և Կոսովոյի հավաքականները։