Իրավախախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,6 մլրդ դրամ
ЭкономикаԻրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը հունվար-մայիս ամիսներին կազմել են 4.6 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության՝ հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, դրանք ապահովել են առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշի 76.8%‑ը և 1 տոկոսով զիջել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այլ եկամուտներից 8.5 մլրդ դրամը ստացվել է ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` 40.5%‑ով ապահովելով առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.9%-ով:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքագրվել է 1.1 մլրդ դրամ՝ 69.5%-ով ապահովելով առաջին կիսամյակի ծրագիրը և 37.2%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: