Ռուսաստանը ճանաչում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրություւնները. Լավրով
Международные новостиՄոսկվան ընդունում է Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունների ընտրությունները: Այս մասին գրել է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
«Ընտրությունները, որոնք կանցկացվեն Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետություններում, կարևոր կլինեն իշխանության լեգիտիմացման տեսանկյունից: Մեր կարծիքով՝ դա Մինսկի պայմանավորվածությունների կարևորագույն ուղղվածություններից է: Մենք ակնկալում ենք, որ ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես կազմակերպվել էին, և մենք, իհարկե, ճանաչում ենք դրանց արդյունքները»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ Լավրովը նշել էր, որ ճգնաժամն Ուկրաինայում կարող է չլիներ, եթե Կիևը ուժ չգործադրեր: