Lydian International-ը Ամուլսարում շինարարական աշխատանքները շարունակելու համար 25 միլիոն դոլար վարկ կստանա
ЭкономикаLydian International ընկերությունը Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրում շինարարական աշխատանքները շարունակելու համար Orion and Resource Capital հիմնադրամից 25 միլիոն դոլար վարկ կստանա: Այս մասին հայտնում է proactiveinvestors.com-ը:
Առաջին ֆինանսավորումն ընկերությունը կստանա անմիջապես, իսկ երկրորդը՝ ևս 25 միլիոն դոլարի չափով, այս տարվա օգոստոսին:
Lydian International-ը պլանավորում է Ամուլսարում ոսկու առաջին արտադրությունը սկսել 2018թ. կեսերին:
«Մենք շատ գոհ ենք, որ այս ֆինանսավորումը ստանում ենք շինարարության թեժ պահին»,- ասել է Lydian International ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Ստեվենսոնը: