Պաշտոնական. Պեպեն դարձավ Արաս Օզբիլիսի թիմակիցը
СпортՄադրիդի «Ռեալից» հեռացած պորտուգալացի պաշտպան Պեպեն տեղափոխվել է Ստամբուլի «Բեշիկթաշ»: 34-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել թուրքական ակումբին, որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի կայքը:
Պեպեն 2007-ից էր խաղում «Ռեալում», որի կազմում անցկացրել է 334 հանդիպում, 3 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն եւ 3 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք, որ «Բեշիկթաշում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: