Ջոն Թերի. Չելսին գլխավորելն իմ նպատակն է
СпортԼոնդոնի «Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին խոստովանել է, որ օրերից մի օր ցանկանում է գլխավորել «Չելսին»:
««Չելսին» գլխավորելն իմ նպատակն է: Ես և Ֆրենկ Լեմպարդն այդպիսի խոսակցություն ենք ունեցել: Ես միշտ էլ ցանկացել եմ լինել լավագույնը:
Եթե մարզչի կարիերայի խոսք է գնում, ապա միմիայն «Չելսի»: Անհավանական կլիներ, եթե հայտնվեի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն գիտակցում եմ, որ այդպիսի ակումբներում նորեկներ չեն լինում»,- Թերիի խոսքն է մեջբերում «The Independent»-ը:
Հիշեցնենք, որ վերջերս Թերին պայմանագիր էր կնքել Չեմպիոնշիփում հանդես եկող «Ասթոն Վիլայի» հետ: