Տիագո Ալկանտարա. Բավարիան Ռեալի և Բարսելոնայի մակարդակի ակումբ է
СпортՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վստահ է, որ իր թիմը ոչնչով չի զիջում իսպանական գրանդներ Մադրիդի «Ռեալից» և կատալոնական «Բարսելոնայից»:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, ով նախկինում պաշտպանում էր կատալոնական ակումբի գույները, հայտնել է, որ «Բավարիան» իր մոտ հիացմունք է առաջացրել:
«Եկեք համեմատենք այդ թիմերին: «Բավարիայում» նույնպես հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ և նրանց միջև որակային առումով տարբերություն չկա: «Բավարիան» «Ռեալի» և «Բարսելոնայի» մակարդակի ակումբ է:
«Բավարիայի» ֆուտբոլիստները հանդերձարանում երբեք չեն խոսում համաշխարհային աստղերի մասին»,- Ալկանտարայի խոսքն է մեջբերում «Sport Bild»-ը: