Միլանի գլխավոր տնօրեն. Տրանսֆերների վրա ծախսվել է 100 մլն եվրո, սակայն մեզ ևս մեկ համալրում է պետք
СпортԻտալական «Միլանի» գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտնել է, որ «ռոսոներիների» շարքը կարող է համալրել ևս մեկ ֆուտբոլիստ:
Դրանից հետո թիմը կսկսի վաճառել այն ֆուտբոլիստների տրանսֆերները, որոնք տեղ չունեն ակումբի նախագահի ծրագրերում:
«Կարող եմ ասել, որ տրանսֆերների վրա արդեն ծախսվել է 100 մլն եվրո: Հիմա հուսով եմ, որ մենք ձեռք կբերենք ևս մեկ ֆուտբոլիստի, որից հետո կամփոփենք ամառային տրանսֆերային պատուհանը և կմտածենք վաճառքի մասին»,- Ֆասոնեի խոսքն է մեջբերում «Tutto Mercato»-ն:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» ձեռք է բերել Ֆրանկ Կեսսիի, Անդրե Սիլվայի, Հաքան Չալհանօղլուի, Ռիկարդո Ռոդրիգեսի, Ֆաբիո Բորինիի և Մատեո Մուսակյոյի տրանսֆերները: