Լիոնել Մեսսին Բարսելոնայի հետ պայմանագիրը երկարաձգելու համար կստանա 50 միլիոն եվրո
СпортԿատալոնական «Բարսելոնան» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին 50 միլիոն եվրո կվճարի պայմանագիրը երկարաձգելու համար,- հաղորդում է Sport.es-ը:
Բոնուսը կվճարվի նոր պայմանագրի ժամանակահատվածի ընթացքում: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «կապտանռնագույնների» հետ պայմանագիրը կերկարաձգի արձակուրդից վերադառնալուց հետո:
Նոր պայմանագրի համաձայն` Մեսսիի հրաժարագինը կկազմի 300 միլիոն եվրո: